• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ

Դեսպան Տիգրան Մկրտչյանի մասնակցությունը «Դուրղութին հիշում է Շրջափակումը» հիշատակի միջոցառմանը

05 հոկտեմբերի, 2026

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցեց Աթենքի Դուրղութի պատմական թաղամասում անցկացվող ամենամյա «Դուրղութին հիշում է Շրջափակումը» խորագրով հիշատակի միջոցառմանը, որն այս տարի անցկացվեց երկրորդ անգամ։


Միջոցառումը նվիրված էր 1944 թվականի օգոստոսի Դուրղութիում տեղի ունեցած շրջափակման զոհերի, ինչպես նաև նացիստական օկուպացիայի տարիներին հալածանքների, բռնությունների և մահապատիժների ենթարկված մարդկանց հիշատակին, որոնց թվում էին նաև բազմաթիվ հայեր։


Միջոցառումը համատեղ կազմակերպել էին Հունաստանի հայերի միությունը և «Պիղասոս» մարզամշակութային միությունը՝ Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ և հովանու ներքո։
Դեսպան Տիգրան Մկրտչյանը ծաղկեպսակ զետեղեց Դուրղութիի Բլոկի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին, ապա հանդես եկավ ելույթով՝ ընդգծելով հայ և հույն ժողովուրդների պատմական բարեկամությունը, ընդհանուր փորձությունների և պայքարի հիշողությունը, ինչպես նաև պատմական հիշողությունը սերունդներին փոխանցելու կարևորությունը։


Միջոցառմանը ներկա էին Հունաստանի պետական և խորհրդարանական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, եկեղեցական շրջանակների, քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։


Հիշատակի արարողությանը հաջորդեց Դուրղութիի հրապարակում Աթենքի քաղաքապետարանի Հունական երաժշտության արվեստանոցի համերգային ծրագիրը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: