• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգները Սալոնիկի Մանկական երգչախմբերի հինգերորդ փառատոնի շրջանակում` նվիրված Հայաստանին և Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին

06 ապրիլի, 2015

Ապրիլի 1-6-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքի «Մեգարոն Մուսիկիս» համերգասրահում անցկացվել է Մանկական երգչախմբերի հինգերորդ փառատոնը, որը Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ այս տարի նվիրված է Հայաստանին: Որպես հատուկ հյուր` Հայաստանը փառատոնում ներկայացրել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը` Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Երգչախմբի մասնակցությունը փառատոնին նախաձեռնվել և համակազմակերպվել է «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Սալոնիկի մասնաճյուղի և Հունաստանում Հայաստանի դեսպանության կողմից` Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ապրիլի 3-ին կայացել է երգչախմբի համերգը, որին ներկայացվել են Կոմիտասի, Դավիթ Հալաջյանի, Ստեփան Շաքարյանի, Երվանդ Երկանյանի, ինչպես նաև արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ: Համերգին ներկա են գտնվել դեսպանության երրորդ քարտուղար Մարիամ Հարությունյանը, Հունաստանի խորհրդարանի անդամներ, նահանգապետարանի, Սալոնիկի քաղաքապետարանի, ՌԴ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչներ, Սալոնիկի հայ համայնքային կառույցների ղեկավարներ և անդամներ:

Ապրիլի 4-ին և 5-ին երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը վարպետաց դասեր է անցկացրել փառատոնին մասնակից հունական երգչախմբերի հետ:

Ապրիլի 6-ին կայացել է փառատոնի գալա համերգը` մասնակից ութ երգչախմբերի մասնակցությամբ` Տիգրան Հեքեքյանի խմբավարությամբ: Համերգի ավարտին երգչախմբերի թվով 550 սաները կատարել են Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի Երևան», Ստեփան Շաքարյանի «Մուշ», Սայ Միլերի «Let There Be Peace on Earth» և Իննա Պապադոպուլու-Նեկրասովայի «Ωδή για την Ειρήνη» ստեղծագործությունները:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կատարումները և մաեստրո Հեքեքյանի աշխատանքը բարձր գնահատանքի են արժանացել հույն արվեստագետների և հանդիսատեսի կողմից:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: