• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին

01 հլս, 2025

Հոկտեմբերի 16-ին ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին: 

Ողջունելով գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նախարար Մնացականյանը, նշեց, որ Հունաստանի ԱԳ նախարարի այցն արտացոլում է երկու ժողովուրդների միջև դարավոր հարաբերությունների բարեկամական, եղբայրական բնույթն ու վերահաստատում փոխադարձ հանձնառությունը՝ առավել խորացնելու առկա փոխգործակցությունը՝ շփումների և ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման միջոցով:

«Ձեր այցը տեղի է ունենում մեզ համար մարտահրավերներով լի մի շրջանում, երբ մեր հայրենակիցներն Արցախում առերեսվում են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, որն ուղեկցվում է երկու նոր գործոններով. Ադրբեջանին Թուրքիայի գործուն անվերապահ աջակցությամբ և վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչներ տեղափոխմամբ»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը: 

Գործընկերները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: Այս համատեքստում նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը Միջերկրածովյան հիմնահարցի վերաբերյալ՝ իր աջակցությունը և համերաշխությունը հայտնելով Հունաստանին և Կիպրոսին: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դրսևորումները լուրջ սպառնալիք են թե՛ տարածաշրջանային և թե՛ գլոբալ առումներով և հող են նախապատրաստում անկայունության նոր օջախների ձևավորման համար:   

Նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Հունաստանի կարևոր դերակատարությունը  Եվրամիության հետ Հայաստանի գործընկերության օրակարգում և աջակցությունը  ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շուրջ, հատկապես՝ խաղաղապահության ոլորտում: 

Անդրադարձ կատարվեց նաև բազմակողմ հարթակներում երկու երկների միջև հաստատված համագործակցությանը: Երկուստեք վերահաստատվեց միջազգային հարթակներում փոխաջակցության առավել խորացման պատրաստակամությունը: 

Հանդիպման ավարտին Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: 

Նույն օրն առավոտյան Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: