• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տ.Մկրտչյանի խոսքը փոքրասիական աղետի 100-ամյա տարելիցին և Հունաստանում հայ համայնքի ստեղծմանը նվիրված միջոցառմանը

04 ապրիլի, 2022

Դեսպան Տիգրան Մկրտչյանի ողջույնի խոսքը փոքրասիական աղետի հարյուրամյա տարելիցին և Հունաստանում հայ համայնքի ստեղծմանը նվիրված Հունաստանում ՀՀ դեսպանության կազմակերպած առաջին միջոցառման բացմանը:

Սիրելի ընկերներ, հարգելի հյուրեր,

Շնորհակալություն, որ Ձեր ներկայությամբ պատվել եք մեզ:

Այսօրվա դասախոսությամբ Հունաստանում ՀՀ դեսպանությունը բացում է փոքրասիական աղետի հարյուրամյա տարելիցին և Հունաստանում հայ համայնքի ստեղծմանը նվիրված միջոցառումների շարքը:

Հայ ժողովուրդն առանձնահատուկ վերաբերմունք ունի 1922 թվականի իրադարձությունների նկատմամբ, քանի որ նա նույնպես փոքրասիական աղետի պատճառով կորցրեց իր փոքր հայրենիքներից մեկը ու ունեցավ հազարավոր զոհեր։ Եվ այսպիսով, այս փաստը կարելի է համարել, որպես մեր պատմության մեջ արձանագրված ընդհանուր ցավ, հույների և հայերի ընդհանուր ողբերգություն: Դասախոսությունն ավելի շատ լույս կսփռի Զմյուռնիայում մեր եղբայրական ժողովուրդների ընդհանուր կյանքի վրա:

Հայ ժողովուրդը երախտապարտ է հույն ժողովրդին, քանի որ 1922 թվականին գրկաբաց ընդունեց հազարավոր հայ փախստականների:

Մեր միջոցառումների շրջանակներում համագործակցություն է ծավալվելու Հունաստանում մեր համայնքային կառույցների և Հայաստանի հաստատությունների միջև` ինչպես օրինակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Մեծ շնորհակալությունն ենք հայտնում Աթենքի Ազգային և Կապոդիստրիասի անվան համալսարանի թուրքագիտության ամբիոնի դոցենտ, պարոն Էրվե ժորժելենին, որ ընդունեց մեր հրավերը` լինել դեսպանության կողմից կազմակերպվող միջացառումների շարքում առաջին հյուրը։

Շնորհակալություն եմ հայտնում մեզ հյուրընկալողներին` Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության նախագահ տիկին Մարիա Անդոնիադույին, ինչպես նաև Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության կրթական հիմնադրամին:

Շնորհակալ եմ բոլորիցդ: Դասախոսությունից հետո հրավիրում եմ Ձեզ համտեսելու հայկական խմիչքներ և համեղ ուտեստներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: