• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Stateless Diplomat» ֆիլմի ցուցադրությամբ նշվեց ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 33-րդ տարեդարձը և կանանց միջազգային օրը

08 մարտի, 2025
Մարտի 7-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Աթենքի Միխալիս Կակոյանիս հիմնադրամում և վերջինիս համակազմակերպմամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՄԱԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 33-րդ հոբելյանին, կանանց միջազգային և Հայ դիվանագետի օրերին:
 
Միջոցառմանը ցուցադրվեց Միմի Մալայանի նկարահանած, մրցանակակիր “Stateless Diplomat” վավերագրական ֆիլմը` նվիրված Դիանա Աբգարին, հունարեն ենթագրերով։
 
Միջոցառմանը ելույթի խոսքերով հանդես եկան Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և «Դիանա Աբգար» Հիմնադրամի համահիմնադիր Հրաչյա Մարգարյանը:
 
Դեսպան Մկրտչյանը նախ անդրադարձավ 1992 թ. ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության պատմությանը, որի համատեքստում և 2012 թ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց մարտի 2-ը սահմանել որպես հայ դիվանագետի օր։
 
Դեսպանն ընդգծեց, որ Դիանա Աբգարի գործունեությանը նվիրված վավերագրական ֆիլմում արծարծվող թեմաներից շատերը շարունակում են արդիական մնալ։ Նա որոշ մանրամասներ ներկայացրեց Դիանա Աբգարի կյանքի և գործունեության վերաբերյալ։
 
"1920 թ. հուլիսին Աբգարին Հեռավոր Արևելքում Հայաստանի Առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ և գլխավոր հյուպատոս նշանակելիս այն ժամանակ արտաքին գործերի նախարարի` Համազասպ Օհանջանյանի կողմից ավելացվում է հետևյալ գրությունը. "որպեսզի պաշտպանեք նորաստեղծ Հայրենիքի շահերը և մեղմացնեք մեր հայրենակիցների կացության պայմանները:" Այդ ուղերձը շարունակում է արդիական մնալ նաև մեր օրերում," - նշեց դեսպան Տիգրան Մկրտչյանը։
 
Դեսպանն իր խոսքն ավարտեց շնորհավորելով կանանց միջազգային օրվա| մարտի 8 ի կապակցությամբ և ընդգծելով այդ թվում և Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աշխատակազմում նրանց ունեցած էական դերը։
 
Հայաստանից միջոցառման մասնակցության համար ժամանած Դիանա Աբգար հիմնադրամի համահիմնադիր Հրաչյա Մարգարյանը ներկայացրեց հիմնադրամի աշխատանքները և Դիանա Աբգարի ժառանգությունը հանրայնացնելուն ուղղված հիմնադրամի առաջիկա քայլերը։
 
ՀՀ դեսպանության կողմից բաժանվեցին վարդեր միջոցառմանը ներկա գտնվող կանանց:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: