• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Կրետեի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

08 սեպտեմբերի, 2025

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Կրետեի Հայոց հոգևոր տեսուչ Տ. Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանի հրավերով Հերակլիոնի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու սրահում հանդիպում ունեցավ Կրետեի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ներկա էին Հունահայոց թեմի առաջնորդ Տ․ Խորեն Եպիսկոպոս Առաքելյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինիայի և Բուլղարիայի թեմի առաջնորդ Տ. Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը։ Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի և Հունաստանի միջև առկա և զարգացող համագործակցությունը, քաղաքական, պաշտպանական, մշակութային, կրթական և տնտեսական ուղղություններով խորացող հարաբերությունները, վերջին տարիներին դրանցում գրանցված ձեռքբերումները։

Այնուհետև դեսպան Տիգրան Մկրտչյանը պատասխանեց ներկաների հարցերին։ Նախքան հանդիպումը եկեղեցու դահլիճում անցկացվեց «Նիկիայի Առաջին տիեզերական ժողովը Հայ եկեղեցում» թեմայով միջոցառում։ Ելույթներով հանդես եկան Տ. Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանը, Տ․ Խորեն Եպիսկոպոս Առաքելյանը, Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։ Միջոցառմանը ներկաների մեջ էին գտնվում Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Ֆրանգիսկոս Պարասիրիսը և Շրջանային Խորհրդի նախագահ Զաքարիս Էվանգելոսը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: