• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի կրթության փոխնախարար պարոն Նիկոլայոս Պապայոաննուի հետ

11 սեպտեմբերի, 2025
Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի կրթության փոխնախարար պարոն Նիկոլայոս Պապայոաննուի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի կրթության, կրոնական հարցերի և սպորտի փոխնախարար Նիկոլայոս Պապայոաննուի հետ։


Հանդիպմանը քննարկվել է հուլիսի 22-ին Աթենքում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Հունաստանի կրթության, կրոնական հարցերի և սպորտի նախարար տիկին Սոֆիա Զախարակիի միջև ստորագրված 2025-2028 թթ կրթության և գիտության բնագավառներում համագործակցության ծրագրի իրականացման ընթացքը։


Դեսպան Մկրտչյանը փոխնախարար Պապայոաննուին է ներկայացրել ՀՀ կառավարության "Ակադեմիական քաղաք" նախագծին նվիրված առաջիկա միջոցառումները` կարևորելով Հունաստանի մասնակցությունը դրանցում։


Քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության հաջորդ քայլերը, որոնց վերոհիշյալ համաձայնագրում հատուկ շեշտադրում է արվում։


Մասնավորապես քննարկվել են`
- համալսարանների ասպիրանտների, ակադեմիական և հետազոտական ​​անձնակազմի փոխանակումները,
- համագործակցությունը ուսման որակավորումների ճանաչման հարցերում,
- համատեղ ասպիրանտական ​​ծրագրերի կազմակերպումը և՛ հումանիտար, և՛ գիտատեխնիկական ոլորտներում,
- հունագիտությանը և հունարենի տարածումը` այդ թվում հայագիտության ընդարձակման հնարավորությունները Հունաստանում և հունագիտության ծրագրերը Հայաստանում (ներառյալ հին հունարենի դասավանդման հնարավոր աջակցությունը):


Կողմերը պայմանավորվել են պարբերաբար կապի մեջ լինել` հետևողականորեն իրականացնելով Հայաստանի և Հունաստանի կրթության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: