• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի զբոսաշրջության նախարար Օլգա Կեֆալոյանիի հետ

02 հոկտեմբերի, 2025

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի զբոսաշրջության նախարար Օլգա Կեֆալոյանիին։


Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունն ինտենսիվացնելու հարցեր։ Ըստ այդմ, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի արձանագրությամբ նախատեսված փոխգործակցությանը, այդ թվում և զբոսաշրջության ոլորտի հայ-հունական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը Երևանում կազմակերպելու հարցին։


Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել նախարար Կեֆալոյանիին Զբոսաշրջության, սպասարկաման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջին աջակցելու և Կրետե կղզու Ռեթիմնո քաղաքում ամռանը այդ քոլեջի ուսանողների վերապատրաստմանը նպաստելու համար։


Դեսպանը նաև ներկայացրել է այս տարի զբոսաշրջային ոլորտում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնած միջազգային միջոցառումները և կարևորել հունական պետական և ոչ պետական կառույցների մասնակցությունը դրանցում։


Հանդիպմանը հատուկ կարևորություն է տրվել Հայաստանի և Հունաստանի միջև գործող ուղիղ թռիչքների առկայությանը և դրանց հաճախականությանը, ինչպես նաև ընդգծվել է ավիափոխադրողների ավելացման փաստը, ինչը ցույց է տալիս զբոսաշրջության ոլորտում երկկողմ աճող շահագրգռվածությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: