• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձը նշվեց Աթենքում

07 հոկտեմբերի, 2025

Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձը նշվեց Աթենքում
Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի առթիվ Հունաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր համերգ-ընդունելություն Պիրեուսի պատմական քաղաքային թատրոնում։ Միջացառմանը համերգային կատարումներով հանդես եկան Հայաստանից հրավիրված տաղանդաշատ քանոնահար Նարեկ Կազազյանը և դաշնակարուհի Անահիտ Դիլբարյանը։
Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված միջոցառմանը ներկա էին Հունաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Դիմիտրիոս Խուպիսը, Հունաստանի բանակի և պաշտպանության նախարարության բարձր սպայակազմը, Հունաստանի խորհդարանի պատգամավորներ, նախագահականի, կառավարության, ԱԳՆ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ,Հունաստանում հավատարմագրված երեք տասնյակից ավել դեսպաններ, բազմաթիվ դիվանագետներ և ռազմական կցորդներ, Հունաստանում հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների առաջնորդները, հոգևորականներ, լրագրողներ, Աթենքից և Հունաստանի տարբեր շրջաններից, այդ թվում Սալոնիկից, Կրետեից, Պատրայից, Կալամատայից միջոցառմանը հրավիրված հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։


Բացման խոսքով հանդես եկավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով անդրադարձավ անցնող տարում Հայաստանի արտաքին քաղաքական ձեռքբերումներին, Հայաստան-ԵՄ, Հայաստան-Հունաստան հարաբերություններին, Հայաստան-Հունաստան հարաբերություններում հունահայ համայնքի դերակատարությանը։


Նա մասնավորապես նշեց․


«Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձը։ Նախկինում բազմաթիվ առիթներով անկախությանը նվիրված միջոցառումների համեմատ այս անգամ թերևս առաջին անգամ կարող եմ նշել, որ, չնայած աշխարհի տարբեր անկյուններում աճող անկայունությանը, մեր տարածաշրջանում հույս է ծնվել, որ զարգացումները կընթանան խաղաղության ու համագործակցության ոգով։ Այդ հույսը հիմնված է Վաշինգտոնում այս տարվա օգոստոսին ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից հրապարակած հռչակագրի, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների կողմից խաղաղության պայմանագրի նախաստորագրման փաստի վրա։ Համաձայն վերոհիշյալ Հռչակագրի Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Սույն նախագծով Հայաստանի տարածքով անցնելու են երկաթուղի, ավտոճանապարհ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, որոնք Արեւելքը կապելու են Արեւմուտքին։ Այս համաձայնության արդյունքում նաեւ Հյուսիսն է կապվելու Հարավին։ Այն ամբողջապես տեղավորվում է Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» ծրահրի տրամաբանության մեջ։
Անշուշտ խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ, առանց նախապայմանների և վերջնական ստորագրումից հետո կարելի կլինի ավելի վստահ խոսել տարածաշրջանային խաղաղության մասին»։


Անդրադառնալով Հայաստան-Հունաստան հարաբերություններին՝ Տիգրան Մկրտչյանը ասաց․


«Տարվա ընթացքում շարունակել է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը երկու երկրների կառավարությունների և Արտաքին Գործերի Նախարարությունների միջև։ Ինչպես միշտ կարևորագույն ոլորտներից պաշտպանական ուղղությամբ շարունակվել է ակտիվ համագործակցությունը, ներառելով նաև ՀՀ ՊՆ նախարարի աշխատանքային և ապա ՀՀ Գլխավոր շտաբի պետի պաշտոնական այցերը տարվա ընթացքում։ Մեծ առաջընթաց ենք արձանագրել կրթության, գիտության և մշակույթի ոլորտում համագործակցությունում՝ ամռանը Հայաստանի ԿԳՄՍ նախարարի Հունաստան կատարած պաշտոնական այցելւթյամբ և վերոհիշյալ ոլորտներում հինգ փաստաթղթերի ստորագրությամբ, ինչն աննախադեպ էր մեր երկրների միջև այդ ոլորտների համագործակցության պատմության ընթացքում։ Բավական ակտիվ երկխոսություն է ծավալվել նաև զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցությունը էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ։ Այս ամենն ի վերջո հուսով եմ, որ հանգեցնելու է Հայաստանի և Հունաստանի միջև ռազմավարական համագործակցության հաստատմանը շատ մոտ ապագայում»։


Միջոցառման մշակութային հատվածում Նարեկ Կազազյանը և Անահիտ Դիլբարյանը հանդես եկան հայ և հույն ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներին։
Այնուհետև թատրոնի սպասասրահում միջոցառումն ամփոփվեց պաշտոնական ընդունելությամբ, որի ընթացքում ներկաներն օգտվեցին հայկական ուտեստներից և խմիչքներից, այդ թվում և «Կարաս Wines»-ի կողմից հատուկ ՀՀ անկախության միջոցառման համար տրամադրված գինիներից։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: