• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական ձեռքբերումները 2025 թվականին Հունաստանում

20 դեկտեմբերի, 2025

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանում գործող մի շարք հեղինակավոր երիտասարդական և քաղաքացիական կառույցների ներկայացուցիչների հետ և հանդես եկել դասախոսությամբ՝ ամփոփելով 2025 թ․ ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական ձեռքբերումները։


Դեսպանը մասնավորապես անդրադարձել է երեք ուղղություններով արձանագրված առաջընթացին։


Նախ, ներկայացվել է օգոստոսին Վաշինգտոնում կնքված փաստաթղթերը և վաշինգտոնյան հռչակագիրը։ Այդ համատեքստում արձանագրվել է «Հանուն խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» կարևորությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համատեքստում և վերջինիս իրավական ամրագրումը և աջակցությունը ԱՄՆ կողմից։ Քննարկվել են Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հեռանկարները և դրա արդյունքում տարածաշրջանային զարգացման հնարավորությունները։


Այնուհետև դեսպան Մկրտչյանն անդրադարձել է 2025 թ․ հունվարին ՀՀ և ԱՄՆ-ի միջև հաստատված ռազմավարական գործընկերության փաստաթղթին՝ տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ենթաշերտերով։ Դեսպանը հավելել է, որ ռազմավարական հարաբերությունների ինստիտուցիոնալ բնույթը վերահաստատվել է ԱՄՆ նոր վարչակազմի կողմից ինչպես ԱՄՆ նախագահի կողմից, այնպես էլ Վաշինգտոնում կնքված երկկողմ փաստաթղթերի միջոցով։


Մանրամասն ներկայացվել է նաև Եվրոպական Միության հետ հարաբերություններում արձանագրված աննախադեպ առաջընթացը, որի կարևորագույն բաղադրիչը հանդիսացավ դեկտեմբերին Բրյուսելում կնքված ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։ Ներկայացվել է ԵՄ հետ բազմաշերտ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա։


Դեսպանն անդրադարձել է նաև Հայաստան-Հունաստան բազմաոլորտ համագործակցությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքին, Հայաստան-ՌԴ և Հայաստան-Իրան հարաբերություններին, պատասխանել ներկաների բոլոր հարցերին։


Հանդիպմանը ներկա էին Միջազգային հարաբերությունների ուսանողական ասոցիացիայի (SAFIA), Միջազգային և Եվրոպական գործերի ասոցիացիայի (ODETH), Եվրոպացի երիտասարդ ֆեդերալիստների՝ Հունաստան (JEF Greece), EU Youth Hub–ի, Հանրային քաղաքականության Սիներգիա ինսիտուտի (Synergia Institute for Public Policy), Debate House երիտասարդական կառույցի և Հունական Ազգային Երիտասարդական Խորհրդի հինգ տասնյակից ավելի ներկայացուցիչները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: