• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպանությունը հյուրընկալեց Աթենքի Հայկական Կապույտ Խաչի «Ազնիվ և Ժիրայր Ժենազյան» դպրոցի աշակերտներին

28 հունվարի, 2026
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հյուրընկալեց Աթենքի Հայկական Կապույտ Խաչի «Ազնիվ և Ժիրայր Ճէնազեան» միջնակարգ դպրոցի աշակերտներին՝ ուսուցչական կազմի և դպրոցի տնօրենի ուղեկցությամբ։
 
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ողջույնի խոսքով դիմեց դպրոցի աշակերտներին՝ մաղթելով նրանց բազմաթիվ հաջողություններ ուսման մեջ։ Դեսպանը կարևորեց նաև դպրոցի կողմից Հայաստան կազմակերպվող ամենամյա այցելությունները։
 
Օրվա խորհրդին համահունչ դեսպան Մկրտչյանը շնորհավորեց ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ` հավելելով, որ բանակի դիմակայունության բարձրացումը պետության անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է հանդիսանում։
 
Ավարտական դասարանների աշակերտներին դեսպանը մաղթեց նորանոր ձեռքբերումներ իրենց ցանկությունն իրականացնելու ճանապարհին՝ ուսումը շարունակելու բարձրագույն ուսումնական հաստատություններում։
 
Դպրոցի տնօրեն Արշալույս Սափրիչյանը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց դեսպանին ջերմ ընդունելության համար և ընդգծեց ավանդույթի վերածված դեսպանություն այցելության կարևորությունը՝ աշակերտների հայրենիքի հետ կապը պահպանելու տեսանկյունից։ Նա նաև դեսպանին տեղեկացրեց դպրոցում ամեն տարի կազմակերպվող ավարտական դասարանի աշակերտների կրթական այցի մասին դեպի Հայաստան։
 
Դպրոցի աշակերտները ներկայացրեցին հայկական ավանդական պարեր և երգեր։
 
Միջոցառման ավարտին աշակերտները ստացան հայկական քաղցրավենիքներ դեսպանության անունից։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: