• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Հունաստանի արտահանողների ընկերակցության (SEVE) նախագահի հետ

11 փետրվարի, 2026
ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Հունաստանի արտահանողների ընկերակցության (SEVE) նախագահի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Սալոնիկ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Հունաստանի արտահանողների ընկերակցության (SEVE) նախագահ Սիմեոն Դիամանտիդիսին։


Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ առևտրաշրջանառությանն առնչվող հարցեր։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ տնտեսական փոխգործակցությունն այն ուղղությունն է, որն ունի անսահմանափակ զարգացման ներուժ։ Այդ համատեքստում ներկայացվել են երկկողմ առևտրի հիմնական ուղղությունները` միաժամանակ նախանշելով այն ոլորտները, որոնցում երկու երկրները ունեն արտահանման ներուժ։


Սիմեոն Դիամանտիդիսը նշել է, որ ընկերակցությունում ներկայացված են Հունաստանի արտահանման 50%-ից ավելն ապահովող ընկերությունները, և ինքը պատրաստ է ուսումնասիրել Հայաստանի տնտեսությանը հետաքրքրող ուղղությունները` արտահայտելով հետաքրքրություն առևտրատնտեսական շփումներն ավելի ակտիվացնելու հարցում։


Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները, այդ թվում նաև Եվրոպական Միության հետ ունեցած ռազմավարական փոխգործակցության ընթացքը։


Հանդիպմանը մասնակցել է Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: