• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սալոնիկում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Հունաստանի ներքին գործերի փոխնախարարի հետ

11 փետրվարի, 2026

Սալոնիկ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է Մակեդոնիայի և Թրակիայի մարզկենտրոն և հանդիպել է շրջանների պատասխանատու, Հունաստանի ներքին գործերի փոխնախարար Կոստանտինոս Գյուլեկասի հետ։


Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի և Հունաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ քայլերն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները։ Այս համատեքստում քննարկվել է Մակեդոնիայի և Թրակիայի մարզերի տնտեսական տարբեր շրջանակների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության Հայաստան այց կազմակերպելու հեռանկարը, ինչը հնարավորություն կտա տեղում հնարավորությունների ծանոթացման համար։


Կոստանտինոս Գյուլեկասը նշեց, որ առաջիկայում նմանատիպ այցեր են նախատեսվում Հունաստանի սահմանակից մի շարք երկրներ, և հետագայում կարելի է դիտարկել Հայաստան այցելության հնարավորությունը։


Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական վերջին զարգացումները, Հայաստան-Հունաստան հարաբերություններում առկա դինամիկան և առաջիկայում սպասվող բարձր մակարդակի շփումները։


Հանդիպմանը ներկա էին Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը և Մակեդոնիա և Թրակիայի մարզում Հունաստանի ԱԳՆ միջազգային հարաբերությունների ծառայության տնօրեն Կատերինա Ցապիկիդուն, ում հետ դեսպան Մկրտչյանը նույնպես հանդիպեց։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: