• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սալոնիկում բացվել է «Հունական և Հայկական դիցաբանությունը երեխաների աչքերով» ցուցահանդեսը

12 փետրվարի, 2026

Սալոնիկի քաղաքապետարանի և Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Սալոնիկում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսության աջակցությամբ Սալոնիկի քաղաքապետարանի մեծ սրահում բացվել է Հայաստանի արվեստի դպրոցների սաների բացառիկ ցուցահանդես՝ «Հունական և Հայկական դիցաբանությունը երեխաների աչքերով» վերտառությամբ։


Ցուցահանդեսն իրականացվել է «Universe Art» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում, որտեղ ընգրկվել են շուրջ 100 նկար՝ 5-18 տարեկան երեխաների մասնակցությամբ։


Ցուցահանդեսի բացման ուղերձներով հանդես են եկել Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և Սալոնիկի փոխքաղաքապետ Սպիրոս Ցելեպիսը։


Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ցուցահանդեսի կազմակերպման նախապատմությունը՝ ընդգծելով է «Universe Art» միջազգային մրցույթ-փառատոնի դերը տաղանդաշատ երեխաներին ինքնարտահայտման հնարավորություն ընձեռելու համար։ Դեսպանը կարևորել է հայաստանյան արվեստի դպրոցների սաների այս բացառիկ ցուցահանդեսը, որը միտված է հայ և հույն ժողովուրդներին ավելի փոխադարձ ճանաչելի դարձնելուն և միմյանց ավելի սերտացնելուն։


Նա նաև հավելեց, որ դեսպանությունը Սալոնիկում և Հունաստանի այլ քաղաքներում առաջ է մղում մշակութային դիվանագիտության նախաձեռնություններ, որոնք Հայաստանին ավելի տեսանելի են դարձնում բարեկամ հույն ժողովրդի համար։


Նորարարության, ձեռներեցության և երիտասրադության հարցերով Սալոնիկի փոխքաղաքապետ Սպիրոս Ցելեպիսը ողջունեց Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությունը Սալոնիկի քաղաքապետ Ստելիոս Անգելուդիսի անունից, և միա-ամանակ բարձր գնահատեց հայաստանյան արվեստի դպրոցի սաների աշխատանքը։ Նա նշեց, որ երկու երկրների՝ Հայաստանի և Հունաստանի, առասպելաբանությունները զբաղեցնում են առանձնահատուկ տեղ մշակութային ավանդույթում և պահպանում են իրենց ուղերձների արդիականությունը՝ միաժամանակ առաջարկվող գեղագիտական հաճույքի միջոցով։ Ըստ նրա, առասպելները երբեք չեն բացակայել որևէ պատմական ժամանակաշրջանից. դրանք պահպանվել և պահպանվում են հազարամյակներ շարունակ, ինչը ընդգծում է դրանց կարևորությունը։


Միաժամանակ փոխքաղաքապետ Ցելեպիսը հավելեց, որ չնայած երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը, հայկական առասպելաբանությունը հույների համար հիմնականում անհայտ է, և նման նախաձեռնությունների միջոցով է նաև, որ հայկական ավանդույթները և մշակույթը ճանաչելիություն են ձեռք բերվում և արժանվույնս գնահատվում։


Ցուցահանդեսին ներկա էին Սալոնիկի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ, Սալոնիկում Հունաստանի վարչապետի գրասենյակի պատասխանատուն, Հունաստանի խորհրդարանի անդամներ, Մակեդոնիա և Թրակիա շրջանի ռազմական, քաղաքական և կրոնական վերնախավի ներկայացուցիչներ, Սալոնիկում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ, պատվո հյուպատոսներ, մտավորականներ, լրագրողներ։


Միջոցառման պաշտոնական բացմանը հաջորդեց ընդունելություն։


Ցուցահանդեսը Սալոնիկում բաց կլինի մինչև փետրվար ամսվա վերջ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: