• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ դեսպան Մկրտչյանի հանդիպումը Սալոնիկի ՓՄՁ պալատի նախագահի հետ

12 փետրվարի, 2026

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Սալոնիկ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Սալոնիկի փոքր և միջին արդյունաբերության պալատի նախագահ Մակարիոս Պապադոպուլոսի հետ։


Հանդիպմանը քննարկվել են հայաստանյան գործընկերների հետ հարաբերություններ հաստատելու և երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները աստիճանաբար մեծացնելու հարցեր։


Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է այն հիմնական ոլորտները, որոնցում Հայաստանն ու Հունաստանն ունեն երկկողմ շահավետ համագործակցություն` ընդգծելով, որ թեև առևտրաշրջանառության ցուցանիշները աճել են վերջին տարիներին, ներուժը շատ ավելին է և բոլոր միջոցներով անհրաժեշտ է խթանել տնտեսական ակտիվությանը։


Մակարիոս Պապադոպուլոսն արտահայտել է իր հետաքրքրությունը Հայաստան առաջիկայում այցելություն կազմակերպելու և տեղում գործընկերների հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելու հնարավորությունը։


Հանդիպման ավարտին դեսպան Տիգրան Մկրտչյանը պատվավոր հյուրերի մատյանում թողել է իր գրությունը։


Հանդիպմանը մասնակցել է Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: