• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Նախագահի պետական այցի շրջանակում համագործակցության հուշագիր ստորագրվեց Հայաստանի պատմության և Ակրոպոլիսի թանգարանների միջև

20 փետրվարի, 2026

ՀՀ նախագահի Հունաստան կատարած պետական այցի շրջանակում համագործակցության հուշագիր ստորագրվեց Հայաստանի պատմության և Ակրոպոլիսի թանգարանների միջև։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Աթենքից, ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Ակրոպոլոիսի թանգարանում։ Հուշագիրը ստորագրեցին Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Ակրոպոլիսի թանգարանի տնօրեն Նիկոլաոս Ստամպոլիդիսը։

Կարևոր ձեռքբերում համարելով հուշագրի ստորագրումը` Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ այս փաստաթղթով դրվում է համագործակցության նոր սկիզբ։

«Ակրոպոլիսի թանգարանի հետ համագործակցության մասին քննարկումները սկսվել են դեռ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Հունաստան կատարած այցելության ընթացքում։ Նախորդ տարի պատիվ ենք ունեցել Երևանում հյուրընկալելու Ակրոպոլիսի թանգարանի տնօրենին։ Ահա այդ այցի ընթացքում էլ նախանշվեցին հետագա համագործակցության ուղիները։ Այսօր այս հուշագրով ազդարարում ենք համատեղ աշխատանքների մեկնարկի մասին։ Եվ առաջին կարևոր իրադարձությունը, որ պետք է տեղի ունենա, այս տարվա աշնանը սպասվող ցուցահանդեսն է։ Այն կայանալու է Ակրոպոլիսի թանգարանում։ Մեր թանգարանից ներկայացվելու է մինչ քրիստոնական ժամանակաշրջանին վերաբերող 100֊ից ավելի ցուցանմուշ», - ասաց Դավիթ Պողոսյանը։ 

Նա նկատեց, որ հնագիտության ոլորտում այս ծանրակշիռ, հեղինակավոր կառույցը մշտապես հակված է ցանկացած փաստաթղթի ստորագրման արդյունքում տեսնել կոնկրետ իրականացված ծրագիր։ Սպասվող ցուցահանդեսը նշանակալի իրադարձություն է, որովհետև նախ առաջին անգամ է Ակրոպոլիսի թանգարանը Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ նման նախաձեռնությամբ հանդես գալիս։ Մյուս կողմից լավ առիթ է Հայաստանի, հայերի մասին պատմել այս կարևոր հարթակում, որը տարեկան ունենում է 1 մլն֊ից ավելի այցելու։

«Բնականաբար, այցելուները ոչ միայն Հունաստանից են, այլ ամբողջ աշխարհից։ Առաջին անգամ, փաստորեն, մենք հնարավորություն կունենանք այս շատ կարևոր թանգարանային հարթակից պատմել մեր հարուստ պատմամշակութային ժառանգության մասին», - հավելեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը։ Ակրոպոլիսի թանգարանի տնօրենը ևս կարևոր իրադարձություն համարեց Հայաստանի պատմության թանգարանի հետ հուշագրի ստորագրումը։

Նա նշեց, որ համագործակցության շրջանակում իրենց հարթակում Հայաստանի մասին պատմող առիթներ կլինեն։

«Շատերի համար Հայաստանի քաղաքակրթությունը հայտնի է քրիստոնեությունից հետո։ Այժմ մենք ցանկանում ենք մեր հարթակում ներկայացնել մինչ քրիստոնեության ժամանակաշրջանը։ Մեր միլինավոր այցելուները կարող են տեսնել, թե Հայաստանը ինչ արժեքներ է տվել այդ շրջանում», - ասաց Նիկոլաս Ստամպոլիդիսը։ 

Ակրոպոլիսի թանագարանը չի սահմանափակվելու միայն ցուցադրությամբ։ Նախատեսվում է նաև փորձի փոխանակում թանգարանային մասնագիտական շրջանում։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: