• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանի դասախոսությունը Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպության (EPLO) դպրոցում՝ Աթենք

18 մարտի, 2026

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը դասախոսությամբ է հանդես եկել Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպության (EPLO) դպրոցում՝ «Հայաստանի արտաքին քաղաքականության ճարտարապետությունը․ հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով, որը հեռարձակվել է նաև առցանց ձևաչափով։


Դեսպանը մասնավորապես անդրադարձել է հետևյալ ուղղություններով արձանագրված զարգացումներին։


Նախ, ներկայացվել են օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը, ինչի համատեքստում ընդգծվել է «Հանուն խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» կարևորությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ համադրությամբ, ինչպես նաև վերջինիս իրավական ամրագրումն ու ԱՄՆ կողմից աջակցությունը։


Քննարկվել են նաև Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հեռանկարները և դրանից բխող տարածաշրջանային զարգացման հնարավորությունները։


Այնուհետև դեսպան Մկրտչյանն անդրադարձել է 2025 թ․ հունվարին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթին, որը ներառում է տնտեսական համագործակցության, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների բաղադրիչներ։ Դեսպանը հավելել է, որ ռազմավարական հարաբերությունների ինստիտուցիոնալ բնույթը վերահաստատվել է ԱՄՆ նոր վարչակազմի կողմից՝ ինչպես ԱՄՆ նախագահի մակարդակով, այնպես էլ Վաշինգտոնում ստորագրված երկկողմ փաստաթղթերով։ Մանրամասն ներկայացվել է նաև Եվրոպական միության հետ հարաբերություններում արձանագրված աննախադեպ առաջընթացը, որի առանցքային բաղադրիչն էր դեկտեմբերին Բրյուսելում ստորագրված Հայաստան–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։ Ընդգծվել է ԵՄ-ի հետ բազմաշերտ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա։


Դեսպանն անդրադարձել է նաև Հայաստան–Հունաստան բազմաոլորտ համագործակցությանը, այստեղ առկա հնարավորություններին և այդ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հրամայականին։


Մանրամասն քննարկվել են նաև Հայաստան–Թուրքիա և Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացները, ինչպես նաև Հայաստան–Ռուսաստան և Հայաստան–Իրան հարաբերություններին։


Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ասիական տարածաշրջանի հետ Հայաստանի փոխշահավետ հարաբերությունները, ինչպես նաև տարբեր ուղղություններով Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը։


Ելույթին հաջորդել է հրցուպատասխան, որի ընթացքում դեսպան Տիգրան Մկրտչյանը պատասխանել է ուղղված բոլոր հարցերին։


Դասախոսությանը ներկա են եղել Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպության (EPLO) դպրոցի ուսանողներ, պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: