• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը դասախոսությամբ հանդես է եկել Ամերիկյան Վեբստեր համալսարանի Աթենքյան մասնաճյուղում

26 մարտի, 2026

Ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղի հրավերով, համալսարանական, «Ambassadors' Socio-Political Forum» շարքում դասախոսությամբ հանդես եկավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։


Դասախոսության թեման էր «Հայաստանը և նրա արտաքին քաղաքականություն»։


Դասախոսության ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր զարգացումներին, մասնավորապես՝


• Հայաստան–Ադրբեջան հարաբերություններին և խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ձևավորվող հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացման հնարավորություններին,


• «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և դրա կապին «Հանուն խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» հետ՝ համաձայն Վաշինգտոնում օգոստոսին ստորագրված փաստաթղթերի, ընդգծելով դրա միջազգային աջակցությունն ու իրավական հիմքերը, տարածաշրջանային տնտեսական զարգացման, ինչպես նաև դրա քաղաքական նշանակության տեսանկյունից,


• Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացիկ վիճակին և հեռանկարներին,


• Հայաստան–ԱՄՆ ռազմավարական համագործակցությանը՝ անդրադառնալով 2025 թվականի հունվարին ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթին, որը ներառում է տնտեսության, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության և միջանձնային կապերի ոլորտները` մանրամասն անդրադառնալով նաև 2025 թ. օգոստոսին Վաշինգտոնում կնքված երկկողմ փաստաթղթերին, ինչպես նաև 2026 թ. սկզբին ԱՄՆ փոխնախագահի Հայաստան կատարած այցին, որոնց միջոցով վերահաստատվել և շոշափելի զարգացում է գրանցվել ԱՄՆ հետ ռազմավարական հարաբերություններում,


• Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների աննախադեպ առաջընթացին՝ շեշտելով Բրյուսելում ստորագրված ռազմավարական գործընկերության օրակարգը և ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա հիմնված բազմաշերտ համագործակցությունը,


• Հայաստան–Հունաստան հարաբերություններին և դրանց ռազմավարական մակարդակի բարձրացման հնարավորություններին,


• Հայաստանի հարաբերություններին այլ գործընկերների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և ասիական երկրների հետ, ինչպես նաև դիվանագիտական կապերի աշխարհագրության ընդլայնմանը։
Դասախոսությանը հաջորդեց հարցուպատասխանի հատվածը, որի ընթացքում դեսպան Տիգրան Մկրտչյանը պատասխանեց բոլոր հնչեցված հարցերին՝ անդրադառնալով ոչ միայն վերոնշյալ թեմաներին, այլ նաև քաղաքական և պատմական բնույթի հարցերին։ Այս համատեքստում ընդգծվեց նաև մշակութային դիվանագիտության կարևորությունը, հատկապես հայ-հունական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: