• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Հունաստանի փոխվարչապետ Կոստիս Խաձիդակիսի հետ

16 ապրիլի, 2026
Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Հունաստանի փոխվարչապետ Կոստիս Խաձիդակիսի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 16-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության կառավարության փոխնախագահ (փոխվարչապետ) Կոստիս Խաձիդակիսի հետ։

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստան–Հունաստան հարաբերությունների օրակարգը՝ անդրադառնալով երկկողմ համագործակցության խորացման ուղղություններին։ Ներկայացվել են վերջին ժամանակահատվածում Հունաստան կատարած բարձր մակարդակի պաշտոնական այցերը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի շուրջ։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշված տարածաշրջանային փոխկապակցվածության նախաձեռնությունները, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագիծը՝ որպես տարածաշրջանային տնտեսական կապերի և ներդրումային հնարավորությունների ընդլայնման կարևոր գործոն։

Քննարկվել են նաև տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը կարևորել է գործարար կապերի ակտիվացումը՝ առաջարկելով կազմակերպել հունական բիզնես պատվիրակության այց Հայաստան՝ ընդգրկելով շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտների ներկայացուցիչներին։

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) երևանյան գագաթաժողովին և Հայաստանում աշնանը կայանալիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Դեսպանը ներկայացրել է միջազգային մեծ նշանակություն ունեցող այդ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։

Փոխվարչապետ Խաձիդակիսը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների մակարդակը էլ ավելի բարձրացնելու անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնելով աջակցել գործընթացի առաջմղմանը։ Նա նաև հետաքրքրություն է հայտնել Հայաստան այց իրականացնելու և տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: