• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Միջազգային հունական համալսարանի ռեկտորի հետ

04 մայիսի, 2026

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Միջազգային հունական համալսարանի (International Hellenic University) ռեկտոր պրոֆ. Ստամատիս Անգելոպուլոսի հետ։


Հանդիպմանը քննարկվել են համալսարանի և հայկական կրթօջախների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։


Համալսարանի միջազգային կապերով ռեկտորի տեղակալ պրոֆ. Կոնստանտինոս Դիամանտարասը ներկայացրել է համալսարանի ծրագրերը։ Ընդգծվել է, որ Հունաստանի չորս տարբեր կամպուսներում գործող այս համալսարանն է առավել շատ անգլալեզու կրթական ծրագրեր առաջարկում։


Դեսպան Մկրտչյանն ընդգծել է կրթական ոլորտում Հունաստանի հետ վերջին տարիներին ակտիվացող համագործակցությունը, ներկայացրել է Հունաստանի տարբեր համալսարանական կենտրոնների հետ դեսպանության համագործակցության ծրագրերը։ Նաև կարևորվել է 2025 թ. կրթության ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև կնքված համագործակցության ընդգրկուն պայմանագիրը, որը թույլ է տալիս այդ ուղղությամբ բովանդակային ծավալուն փոխշփումների զարգացման համար։


Հանդիպմանը մասնակցել է Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազիանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: