• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է «Հերմես» ինստիտուտի հիմնադիր նախագահ Յանիս Կարաբելասի հետ

18 մայիսի, 2026
Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է «Հերմես» ինստիտուտի հիմնադիր նախագահ Յանիս Կարաբելասի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Միջազգային հարաբերությունների, անվտանգության և աշխարհատնտեսության "Հերմես" ինստիտուտի հիմնադիր նախագահ Յանիս Կարաբելասի հետ։


Հանդիպմանը քննարկվել են հունական տարբեր վերլուծական կենտրոնների հետ դեսպանության համագործակցության մանրամասները և համաձայնություն է ձեռք բերվել նաև նորաստեղծ կենտրոնի հետ ծավալել փոխգործակցություն։


Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է "Երևանյան երկխոսություն" համաժողովի մանրամասներին, նկարագրել այդ համաժողովի երրորդ միջոցառման հաջող անցկացումը, որին ներկա էին հունական մի շարք վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, իսկ Դելֆիի տնտեսական ֆորումը՝ որպես Երևանյան երկխոսության գործընկեր, հատուկ պանելային քննարկում համակազմակերպեց՝ ՀՀ Նախագահի մասնակցությամբ։


Հանդիպմանը քննարկվել են ինչպես Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումները, այնպես էլ Հունաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող թեմաներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: