• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը քննարկել է Աթենքի համալսարանի հետ կրթական և գիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

04 հունիսի, 2026
Դեսպան Տիգրան Մկրտչյանը քննարկել է Աթենքի համալսարանի հետ կրթական և գիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աթենքի ազգային և Կապոդիստրիական համալսարանի ակադեմիական հարցերով և միջազգային համագործակցության գծով ռեկտորի տեղակալ, պրոֆեսոր Սոֆիա Պապայոաննուի հետ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական կրթական և գիտակրթական համագործակցության զարգացման հարցեր։ Դեսպան Մկրտչյանը կարևորել է Երևանի պետական համալսարանի և Աթենքի համալսարանի միջև համագործակցության հուշագրի վերաթարմացումը, ինչպես նաև ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Հունաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։


Զրուցակիցները քննարկել են նաև Աթենքի համալսարանում հայերենի, ինչպես նաև Հայաստանում ժամանակակից և հին հունարենի դասավանդման հետ կապված հարցեր և երկուստեք պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը կրթության և գիտության ոլորտներում։


Պրոֆեսոր Պապայոաննուն վերահաստատել է Աթենքի համալսարանի պատրաստակամությունը՝ վերաստորագրելու ԵՊՀ-ի հետ համագործակցության հուշագիրը և աջակցելու համատեղ ակադեմիական նախաձեռնությունների իրականացմանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: