• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Սալոնիկում երեխաների իրավունքների պաշտպանության թեմայով բարձր մակարդակի միջոցառմանը

05 հունիսի, 2026

Սալոնիկի Հունական միջազգային համալսարանում (International Hellenic University) Հունաստանի ՅՈՒՆԻՍեՖ-ի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել երեխաների իրավունքների պաշտպանության թեմային նվիրված բարձր մակարդակի միջոցառում, որին մասնակցել են մի շարք երկրների դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտային փորձագետներ։


Միջոցառմանը մասնակցել և պանելային քննարկումներից մեկը նախագահել և նաև ելույթով հանդես է եկել Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։


Իր ելույթում դեսպան Մկրտչյանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին՝ ընդգծելով 2025 թվականին ընդունված «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» նոր օրենքի կարևորությունը, ինչպես նաև կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում իրականացվող ծրագրերը։


Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով կազմակերպության կարևոր ներդրումը երեխաների իրավունքների պաշտպանության, ներառական կրթության, առողջապահության և սոցիալական աջակցության համակարգերի զարգացման գործում։


Ելույթի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև թվային միջավայրում երեխաների պաշտպանության, առցանց անվտանգության, ինչպես նաև ապատեղեկատվության և այլ ժամանակակից մարտահրավերների պայմաններում երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային համագործակցության անհրաժեշտությանը։


Դեսպանն առանձին անդրադարձ է կատարել Հայաստանի դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերին, աշխատանքներին, միջոցառումներին, ինչպես նաև ընդծել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ 2025-2026 ուսումնական տարին հանրակրթական համակարգում հռչակվել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի։


Միջոցառման մասնակիցները մտքեր են փոխանակել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների, լավագույն փորձի և բազմակողմ համագործակցության հեռանկարների շուրջ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: