• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը քննարկել է Ալեքսանդրուպոլիի նավահանգստի հետ համագործակցության հնարավորությունները

08 հունիսի, 2026
Դեսպան Տիգրան Մկրտչյանը քննարկել է Ալեքսանդրուպոլիի նավահանգստի հետ համագործակցության հնարավորությունները
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Էվրոսի շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդրուպոլիի նավահանգստի գործադիր տնօրեն Կոնստանտինոս Խաձիկոնստանդինուի հետ։


Հանդիպման ընթացքում նավահանգստի գործադիր տնօրենը ներկայացրել է Ալեքսանդրուպոլիի նավահանգստի ռազմավարական նշանակությունը՝ որպես Հունաստանը, Բուլղարիան և Թուրքիան կապող կարևոր տրանսպորտային ու լոգիստիկ հանգույց։ Անդրադարձ է կատարվել նավահանգստի երկաթուղային ենթակառուցվածքներին, տարածաշրջանային բեռնափոխադրումների ապահովման գործում նրա դերին, ինչպես նաև Սևծովյան և միջերկրածովյան ուղղություններով համագործակցության հնարավորություններին։


Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա բաղկացուցիչ մաս կազմող «ԹՐԻՓՓ» (TRIPP) նախագիծը՝ ընդգծելով տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման և տնտեսական փոխկապակցվածության ընդլայնման հեռանկարները։


Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև հայկական արտադրանքի եվրոպական շուկաներ արտահանմանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Ալեքսանդրուպոլիի նավահանգստի հնարավոր դերակատարությանը՝ որպես Հայաստանից Եվրոպա արտահանվող բեռների տարանցման և բաշխման հանգույց։


Հանդիպմանը մասնակցել է Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դանգազյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: