• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը Էվրոսում քննարկել է Հայաստանի և Հունաստանի քաղաքների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

09 հունիսի, 2026

Էվրոսի շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետեր Ռոմիլոս Խաձիյանողլուի և Ադամանտոս Պապադոպուլոսի հետ։


Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման, մասնավորապես՝ սահմանամերձ շրջանների և քաղաքների միջև կապերի ընդլայնման հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և «ԹՐԻՓՓ» նախագիծը՝ ընդգծելով Էվրոսի շրջանի հնարավոր դերակատարությունը տարածաշրջանային փոխկապակցվածության և առևտրատնտեսական կապերի զարգացման գործում։


Զրուցակիցները կարևորել են Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքների պատմության մեջ հայկական համայնքի ներդրումը և քննարկել Հայաստանի մարզերից մեկի քաղաքների հետ համագործակցության հաստատման, ինչպես նաև համատեղ մշակութային և կրթական ծրագրերի իրականացման հեռանկարները։


Այցի շրջանակներում դեսպան Մկրտչյանը, Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դանգազյանի ուղեկցությամբ, հանդիպում է ունեցել նաև Օրեստիադայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տարածաշրջանային զարգացումները և հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացները։


Այցելություն է եղել նաև Դիդիմոտիխոյում գտնվող և պատմական նշանակություն ունեցող Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: