• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանն ու Ալբանիան քննարկել են երկկողմ և միջխորհրդարանական համագործակցության ամրապնդումը

13 հուլիսի, 2026

Ալբանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, (նստավայրը՝ Աթենք) հանդիպել է Ալբանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին արտաքին գործերի նախարար Իգլի Հասանիի հետ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ալբանիա երկկողմ հարաբերությունների զարգացման, միջխորհրդարանական կապերի հաստատման և համագործակցության նոր ձևաչափերի ձևավորման հնարավորությունները։


Դեսպանը շնորհակալություն է հայտնել Իգլի Հասանիին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում անցկացնելու հարցում Ալբանիայի ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի վերջին զարգացումները, այդ թվում՝ Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը, Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և Հայաստանի եվրոպական ուղղությունը։


Իգլի Հասանին ողջունել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելու նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով նպաստել Հայաստանի ԱԺ համապատասխան հանձնաժողովների հետ կապերի հաստատմանը։ Նա կարևորել է նաև երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցության, ազատականացված վիզային ռեժիմի, առևտրատնտեսական կապերի և գործարար շփումների զարգացումը։


Զրուցակիցները քննարկել են նաև հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: