• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահի հետ՝ խորհրդարանական համագործակցության զարգացման նպատակով

14 հուլիսի, 2026

Ալբանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) հանդիպել է Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահ Կլոդիանա Սպահյուի հետ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ալբանիա միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և առաջարկել ձևավորել երկու երկու երկրների խորհրդարանների միջև կապեր, նախաձեռնել փոխադարձ այցեր և փորձի փոխանակում, այդ թվում՝ եվրոպական ինտեգրման և օրենսդրական բարեփոխումների ոլորտներում։


Դեսպանն անդրադարձել է նաև Հայաստան–ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացմանը, վիզաների ազատականացման գործընթացին և Հայաստանի տնտեսական կապերի դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերին։ ԱԺ փոխնախագահի խնդրանքով ներկայացվել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը։


Կլոդիանա Սպահյուն ողջունել է միջխորհրդարանական կապերի հաստատման նախաձեռնությունը։ Նա նաև ընդգծել է ԵՄ անդամակցության բանակցությունների շրջանակում Ալբանիայի փորձը Հայաստանի հետ կիսելու պատրաստակամությունը։


Զրուցակիցները կարևորել են նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը, ինչպես նաև զբոսաշրջության և առկա ուղիղ օդային հաղորդակցության զարգացման հնարավորությունները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: