• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանն ու Ալբանիան նպատակ ունեն ամրապնդել համագործակցությունը մշակույթի, զբոսաշրջության և սպորտի ոլորտներում

14 հուլիսի, 2026
Հայաստանն ու Ալբանիան նպատակ ունեն ամրապնդել համագործակցությունը մշակույթի, զբոսաշրջության և սպորտի ոլորտներում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ալբանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) հանդիպել է Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարար Մարինելա Պրիֆտիի հետ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի, զբոսաշրջության և սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանն առաջարկել է ձևավորել համագործակցության իրավապայմանագրային հիմք, խթանել մշակութային հաստատությունների, արվեստագետների և մարզական կառույցների միջև ուղիղ կապերը, ինչպես նաև իրականացնել համատեղ մշակութային, կրթական և մարզական ծրագրեր։


Անդրադարձ է կատարվել մշակութային ժառանգության պահպանության և թվայնացման, ստեղծարար արդյունաբերությունների, երիտասարդական փոխանակումների, մարզական ֆեդերացիաների համագործակցության և համատեղ ուսումնամարզական ծրագրերի իրականացման հեռանկարներին։


Զրուցակիցները կարևորել են նաև երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ակտիվացումը՝ ներառյալ տուրօպերատորների միջև առցանց B2B հանդիպումների կազմակերպումը։


Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը և բժշկական զբոսաշրջությանը նվիրված առաջիկա միջազգային համաժողովը։


Փոխնախարար Պրիֆտին ողջունել է ներկայացված առաջարկությունները և պատրաստակամություն հայտնել հորդորել աշխատանքը մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ միջոցառումների նախաձեռնման ուղղությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: