• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանն ու Ալբանիան զարգացնում են համագործակցությունը կրթության և գիտության ոլորտներում

14 հուլիսի, 2026
Հայաստանն ու Ալբանիան զարգացնում են համագործակցությունը կրթության և գիտության ոլորտներում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ալբանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) հանդիպել է Ալբանիայի կրթության և գիտության նախարարի տեղակալ Օրյանա Օսմանիի հետ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Դեսպան Մկրտչյանն առաջարկել է խթանել Հայաստանի և Ալբանիայի բուհերի ու գիտակրթական հաստատությունների միջև ուղիղ կապերը՝ ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ հետազոտությունների, կրթական ծրագրերի մշակման, ինչպես նաև Erasmus+ և Horizon Europe ծրագրերին մասնակցության ուղղություններով։


Անդրադարձ է կատարվել STEM և թվային կրթության, ուսուցիչների մասնագիտական զարգացման, արհեստական բանականության կիրառման և կրթական ծրագրերում դրա ինտեգրման ոլորտներում փորձի փոխանակմանը։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փորձը և կարևորել Տիրանայում գործող կենտրոնի հետ համագործակցության շարունակական զարգացումը։


Զրուցակիցները քննարկել են նաև կրթության, գիտության և սպորտի ոլորտներում համագործակցության իրավապայմանագրային հիմքի ձևավորումը։


Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը կրթության և գիտության ոլորտներում գործնական համագործակցության հաստատման ուղղությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: