• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը քննարկել է Հայաստան–Հունաստան զբոսաշրջային կապերի ամրապնդումը

15 հուլիսի, 2026
Դեսպան Տիգրան Մկրտչյանը քննարկել է Հայաստան–Հունաստան զբոսաշրջային կապերի ամրապնդումը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունական զբոսաշրջային և ճանապարհորդական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Լիսանդրոս Ցիլիդիսի հետ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Հունաստան զբոսաշրջային համագործակցության զարգացման և երկկողմ զբոսաշրջային հոսքերի խթանման հնարավորությունները։


Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանից և Հունաստանից զբոսաշրջային հոսքերի հավասարակշռման, երկու երկրների տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ։


Լիսանդրոս Ցիլիդիսը ողջունել է հայկական կողմի նախաձեռնողականությունը և առաջարկել նախ ձևավորել համագործակցության ինստիտուցիոնալ հիմք՝ համապատասխան մասնագիտական կառույցների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման միջոցով, կազմակերպել առցանց B2B հանդիպումներ և դիտարկել Հայաստանի հետագա մասնակցությունը Սալոնիկում անցկացվող «Philoxenia» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որին Հայաստանը մասնակցում է։


Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ երկկողմ զբոսաշրջության զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացման նպատակով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: