• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի այցը Հունաստանի Ազգային գրադարան

22 սեպտեմբերի, 2026
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելել է Հունաստանի Ազգային գրադարան (ՀԱԳ), որտեղ նրան ընդունել է ՀԱԳ գլխավոր տնօրեն, դոկտոր Խրիսա Նիկոլաուն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հունաստանի Ազգային գրադարանի և Հայաստանի Ազգային գրադարանի միջև համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները՝ մասնավորապես փորձի փոխանակման, մշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղություններով։
 
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել երկու Ազգային գրադարանների միջև համագործակցության հուշագրի (MoU) ստորագրման հնարավորությանը, որը կարող է հիմք հանդիսանալ ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման և համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման համար։ Հանդիպումը տեղի է ունեցել ՀԱԳ գլխավոր տնօրենի՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք առաջիկա այցի նախաշեմին։
 
Այցի շրջանակում դեսպան Մկրտչյանին ներկայացվել են Հունաստանի Ազգային գրադարանի Հատուկ հավաքածուներում պահվող երկու արժեքավոր հայկական բացառիկ ձեռագրեր՝ 14-րդ դարի հայկական աղոթագիրքը, ինչպես նաև 15-րդ դարի երկաթագիր մատյանը (Աստվածաշունչ)։ Ձեռագրերի ներկայացումը ևս մեկ անգամ ընդգծել է պատմամշակութային կապերի կարևորությունը և մշակութային ժառանգության պահպանման ու արժևորման նշանակությունը։
 
Դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի Ազգային գրադարանին նվիրել է Հայաստանի պատմությանը և մշակույթին վերաբերող գրքեր դեսպանության անունից, ինչպես նաև փոխանցել է Հայաստանի Ազգային գրադարանի կողմից Հունաստանի Ազգային Գրադարանին ուղղված գրականությունը։
 
Հանդիպումը վերահաստատել է երկու Ազգային գրադարանների, ՀՀ դեսպանության և Հունաստանի Ազգային Գրադարանի միջև համագործակցության հետագա խորացման, ինչպես նաև մշակույթի, գիտելիքի և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում համատեղ նախաձեռնությունների խթանման փոխադարձ հետաքրքրվածությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: